▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեն Բիլզերյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել

Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկահայ Դեն Բիլզերյանը Հայաստանում է: Այսօր արդեն հայտնի միլիոնատերը ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նա այս պահին ստանում է իր անձնագիրը:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դեն Բիլզերյանի հետ Երևան են եկել նրան մշտապես ուղեկցող գեղեցկուհիները, որոնց թվում՝ երկուսը թոփ մոդելներ են, իսկ նրանցից մեկը Միսս Հարավային Ամերիկան է: 

 

 

 

 

 

 

 

Դեն Բիլզերյանն Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր դեպի Հայաստան թռիչքի պատրաստվող ինքնաթիռը:

Նշենք, որ ավելի վաղ Երևան էին ժամանել Դեն Բիլզերյանի հայրն ու եղբայրը:

Երևանից հետո Դենն ու նրան ուղեկցող անձինք ուղևորվելու են Թաիլանդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее