▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեմքդ ծանոթ ա..Բժիշկը` հիվանդանոց անակնկալ այց կատարած նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, հաշվի առնելով  վարակների սեզոնը, շարունակում է անականկալ այցելություններ կատարել բժշկական կենտրոններ: 

 

 

 

Հերթական այցը Արաբկի բժշկական կենտրոնն էր, որտեղ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: 

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից, իսկ Արսեն Թորոսյանի և  սենյակում փակված բժիշկներից մեկի խոսակցության սղագրությունը ՝ ստորև.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Արսեն Թորոսյան-Բարև Ձեզ, ծանո՞թ չենք...

Բժիշկ- Դեմքդ ծանոթ ա...Էս ինչի՞ եք նկարում...մի նկարեք...

Արսեն Թորոսյան-Ես առողջապահության նախարարն եմ...»,-շարունակությունը տեսանյութում:

Ավելի ուշ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ իրոք պետք չի ճանաչել դեմքով։ Ես ուզում եմ, որ մենք հենց այդպիսի առողջապահություն ունենանք, որ առանց նախարարի միջամտության այն լավ աշխատի։ Վստահ եմ, որ կունենանք տեսանելի ապագայում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее