▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեմիրճյանն ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ ՀԱԿ-ի հետ. «Իրատես de facto»

«ՀԱԿ խմբակցությունը շատ վաղուց արդեն մեկ միավոր չէ, ու դա ցցուն երևում է նրա խորհրդարանական գործունեությունից: Ասես սա քիչ է, նոր ինտրիգներ են հասունանում այս խմբակցության այն անդամների միջև, որոնք դեռևս առաջնորդվում են ընդհանուր որոշումներով: Դրա ցցուն ապացույցը երևակվեց ապրիլի 24-ին, երբ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի: Սա բավականին հիվանդագին է ընկալվել այս կուսակցությունում, եղել են բանավեճեր, սուր խոսքուզրույց, թվացյալ համաձայնության են եկել, բայց իրականում, ըստ մեր աղբյուրի, ՀԺԿ առաջնորդն այլևս ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ: Իհարկե, հրապարակավ նա հերքեց փաստացի տարաձայնությունների մասին լուրերը, սակայն դա ընդամենը ձևական բնույթ է կրում: Առջևում մայիսյան տոներն են, ու ՀԱԿ-ում էլի ձեռուոտ են ընկել՝ չլինի՞ թե «նեղ կրուգի» անդամներն այս անգամ էլ իրենց հետ չլինեն»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Իրատես de facto» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее