▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեմ եմ»-ը դառնալու է «կողմ եմ»՝ առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի. Րաֆֆի Հովհաննիսյան

«Պետք է հասկանալ, որ արդեն գործի անցնելու ժամն է: Քաղաքական Կուսակցությունները, հասարակական կառույցները, ազատամարտիկները, երիտասարդները, գյուղն ու քաղաքը միասին զորակցելով «Դեմ եմ» շարժմանը՝ պետք է վեր կանգնեն ինքնագովեստից և հասկանան, որ ժողովուրդը  պահանջում է մեկ բան. դեմ ենք պարտադիրին, որովհետեւ կողմ ենք ինքնիշխան Հայաստանին, կողմ ենք սահմանադրական հեղափոխությանը եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն»,-Ազատության հրապարակում «Դեմ եմ»-ի հավաքին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ամենահեշտ բանը քննադատելն է, դժգոհություն արտահայտելը: Եթե ձեզ պետք է թիրախ, այստեղ կանգնած եմ, խնդիր չկա, բայց այսօր պահն է, որ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, հասարակական նախաձեռնությունները, ովքեր այսօր ելույթ են ունեցել, հասկանան, որ խոսքով խնդիրը չի լուծվելու: Գործ է պետք, իսկ գործի համար պետք է այս երիտասարդ սերունդը»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝

«Ինչպիսի որոշում էլ կայացնի դատարանը մարտի 28-ին, մենք պիտի պատրաստ լինենք բոլոր պաստառները վայր դնել և միանալ եռագույնի ներքո: Ես միանում եմ այս երիտասարդներին, որոնք մերան են դարձել: Իմ մեծ պատիվն է, որ ժողովդրի մեջ եմ կանգնում և ասում՝  ուժ, կորով, միասնություն: Անպայման հաղթանակը տեսնելու ենք: Ժողովուրդը մի բան է ասում՝ տղերք, միացեք, միացեք, պրծնենք այս ապօրինի իշխանությունից եւ բերենք նոր սերնդին իշխանության:  Մենք բոլորս հատ առ հատ, ինձ զորակցողներից մինչև քննադատողներ, նրանք, ովքեր հեքիաթներով են առաջնորդվել, պիտի վայր դնեն այդ հեքիաթներն ու ժողովրդի ուժով,  այս տղաներով  շարունակենք միացյալ հապարակի կերտումը: Վաղը «Դեմ եմ»-ը դառնալու է «կողմ եմ»:Կողմ եմ՝ ազատ,ինքնիշխան, իրավական և առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее