▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դելոն ընտրյալ ունի

Վահագն Ստեփանյանը, նույն ինքը` Դելոն, երբեք չի դժգոհել իրեն շրջապատող կանանց բազմությունից: Այդ ամենը, սակայն, անցյալում են. հումորիստ- հաղորդավարն ընտրյալ ունի, որի հետ լուսանկարներն էլ ներկայացնում ենք ստորև: Բրավո.am-ին նա պատմել է, որ սիրելին բնակվում է Միացյալ Նահանգներում. «Երեք տարի շփվել ենք համացանցի միջոցով: Իսկ այս հունվարի 27-ին հյուրախաղերով մեկնեցի Ամերիկա և վերջապես հանդիպեցի Ռուզաննային: Մեր հարաբերություններում ամեն ինչ արդեն օրինական է: Անակնկալները`շուտով»:

Դելոն մեզ հետ զրույցում նաեւ նշել է, որ շարունակում է իր աշխատանքն «Արմենիա» հեռուստաընկերությունում և առաջիկայում նորություններով հանդես կգա. «Նոր նախագծեր, պլաններ կան»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее