Hermitage Gallery-ում հուլիսի 27-ին կայանալու է Marly բրենդի shop in shop-ի բացումը և նոր օծանելիքի ներկայացումը:
Պարֆյումեր Քվենթին Բիշի կողմից ստեղծված Delina օծանելիքը ծաղկային փունջ է՝ նվիրված լուսաշող եւ զգայական կանացիությանը: Բույրը կառուցված է ծաղկային ակորդի շուրջ, որտեղ գերակշռում է թուրքական վարդը, միեւնույն ժամանակ այն արտահայտվում է հովտաշուշանի եւ քաջվարդի նոտաներով: Զգայական փունջը պտտվում է այս ծաղիկների շուրջ, բայց այն նաեւ լի է առատ եւ հասուն մրգերով: Մշկընկույզով ընդգծվածլիչիի, խավարծիլի եւ բերգամոտի եռյակը պարգեւում է զորություն եւ աշխուժություն: Վանիլն ընդգծում է ստեղծագործության զգացմունքայնությունը՝ զուգորդվելով սպիտակ մուշկի եւ քաշմիրանի հետ: Ի վերջո փայտային նոտաներն ու խունկը խորասուզում են ստեղծագործությունը դեպի առեղծված: Վառ եւ գերող հետագիծ:
Delina-ն բազմակողմանի եւ նրբերանգներով գերհագեցած օծանելիք է: Երկակի փոխազդեցությամբ, ինչպես կանացիությունը, որն իրենից ներկայացնում է աշխուժություն, առկայծում ու անհանգստություն միաժամանակ, ինչպես նաեւ քաղցր եւ զգայական, հավերժական ու համարձակորեն ժամանակակից:
Վերին նոտաներ . Բերգամոտ, Մշկընկույզ, Խավարծիլ, Լիչի
Սրտի նոտաներ . Ծաղկի թերթեր, Թուրքական վարդի բնահյութ, Հաիթիի Վետիվեր, Խունկ, Մայրու փայտ
Հիմքի նոտաներ . Ամբրոքսան, Վանիլ, Քաշմիրան, Մուշկ
Ընտանքիը. Ծաղկային
Պարֆյումերը. Քվենթին Բիշ (Quentin Bisch)