Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար երկու ամսով կալանավորված Ա. Ս.-ն, որը երեկ ազատ է արձակվել, արդեն տանն է: Ա. Ս.-ի փաստաբան Արմեն Մելքոնյանը «Առավոտ»-ին հայտնել է, որ միջնորդություն էին ներկայացրել գլխավոր դատախազին խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. «Մեր միջնորդությունը բավարարվեց, իմ պաշտպանյալն այս պահին արդեն իր տանն է, շնորհակալ ենք բոլոր նրանց ովքեր աջակցել են, որ ազատ արձակվի»: Ըստ փաստաբանի՝ խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Մելքոնյանն ասել է, որ այս գործով սպասում են փորձագետների եզրակացությանը. «Կստանանք փորձագետների եզրակացությունը, նոր կկարողանանք կարծիք հայտնել»:
Դավթաշենում ծառեր էտած քաղաքացին ազատ է արձակվել. «Առավոտ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet