Դավիթաշենի 4-րդ թաղամասի 41 շենքին հարակից տարածքում պետք է կառուցվի չորսհարկանի շենք, որը փակելու է կից 9-հարկանի բնակելի բազմահարկի լույսը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ հատվածում տնկված են մոտ երեք տասնյակ ծառեր, որոնք շինարարությունը սկսելու պարագայում պետք է հատվեն: Նշված հատվածում էր գտնվում նաև ապագա չորսհարկանիի սեփականատերը, ով պնդում է, որ իր նկատմամբ ևս ապօրինություն է կատարվել: Ըստ սեփականատիրոջ' ինքը Հյուսիսային պողոտայում ունեցել է 70 մետր քառակուսի տարածք, որը զավթվել է հայտնի օլիգարխներից մեկի կողմից: Դրանից հետո իրեն որպես փոխհատուցում հատկացվել է նշված տարածքը' 400 մետր քառակուսի ընդհանուր մակերեսով:
Մանրամասներն` այստեղ