▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Ամալյանը Եռաբլուրում երգեց՝ արցունքն աչքերին

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փառք Հերոսներին...

Դավիթ Ամալյանը իր որդուն տվեց հանուն Հայրենիքի, հանուն մեր այսօրվա, հանուն մեր լինելիության...

Այսօր Դավիթ Ամալյանը Եռաբլուրում երգեց՝ արցունքն աչքերին ...

Հարգարժան պարոն Ամալյան, խոնարհումս...

Դուք ու Ձեր տեսակն է պարտադրելու Հային կրկին հզորանալու...»

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհվել է ազատամարտիկ, հեղինակ-կատարող Դավիթ Ամալյանի որդին՝ 19-ամյա Վարդանը, ով ժամկետային զինծառայող էր: Վարդան Ամալյանը հուղարկավորվել է նոյեմբերի 17-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее