Դիտեք նաև՝
«Դավինչի թրեվլ» տուրիստական գործակալության գովազդով ակտիվորեն զբաղվում էր մոդել Լյուսի Հայրապետյանը:
Պարզվում է բազմաթիվ քաղաքացիներ հենց նրան վստահելով են դիմել այս տուրիստական գործակալությանը և, փաստորեն, հայտնվել խաբված վիճակում։ Ավելին, այդ մասին մոդելը խոսել է նաև Ինստագրամի իր սթորի բաժնում՝ նշելով, որ իր համագործակցությունն ավարտվել է «Դավինչի թրեվլ»-ի հետ, և ինքը բոլոր գովազդային հոլովակները հեռացրել է իր էջից․
«Դավինչի տուրիստականն ինձ հետ մի կապեք։ Նրանք լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել ու շատերի գումարները չեն կարողանում վերադարձնեն։ Կներեք, որ ձեզ ուղղորդել եմ դեպի «Դավինչի թրեվլ», խնդրում եմ զգուշանալ և նրանց ծառայութուններին չդիմել»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հավելենք, որ Asekose.am-ը պատրաստ է ներայացնել նաև հակառակ կողմի կարծիքը:
Դիտեք նաև՝