▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավայ, հուպ տուր, խազ պակաս էլ լինի՝ ծրագիրն անելու ենք. Կարեն Կարապետյան

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Գործադիրի ղեկավարին զեկուցվել են Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև մարզի Կալավան և Վարդենիկ համայնքներում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, Կալավանում վեր են հանվել առկա խնդիրները և հաշվի առնելով համայնքի առավելությունները՝ իրականացվել են արկածային, հնագիտական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Արդյունքում տարեկան համայնք այցելող զբոսաշրջիկներւի թիվը հասել է 10 հազարի: Մշակվել է համայնքի զարգացման 10-ամյա ծրագիր: Վարդենիկ համայնքում էլ իրականացվել է «Սարերի բարիք» ծրագիրը, որի շրջանակում համայնքի բնակիչները սարերից հավաքում են տարբեր բանջարեղեններ և հանձնում մթերման: Արդյունքում աշխատանքով ապահովվել է 65 ընտանիք: Նշվել է, որ չորացված և սառեցված բանջարեղենն ամբողջությամբ իրացվում է: Ծրագիրն ընդլայնելու համար պահանջվում է 13 մլն դրամ: 

Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ամեն կերպ աջակցել նշված երկու ծրագրերին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Կառավարության ղեկավարը հորդորել է նմանատիպ հաջողված ծրագրերը ներկայացնել այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին:

Խորհրդակցության ժամանակ Կալավանում հիմադրված «Թայմլենդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը: Այս համայնքում արդեն իրականացվել են արկածային, հնագիտական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Արդյունքում տարեկան համայնք այցելող զբոսաշրջիկների թիվը հասել է 10 հազարի:

«Մենք ձեր 10-ամյա ծրագիրն ինդիվիդուալ նայելու ենք, խազ պակաս էլ լինի ծրագիրը, անում ենք, անձամբ ինձ եք ասում, դավայ, հուպ տուր»,- Ղուկասյանին դիմեց վարչապետը:

Կարդացեք նաև` Ձեր բյուջեները շատ վատն են. վարչապետը նկատողություն է արել Գեղարքունիքի համայնքապետերին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее