▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատի է տալիս Սուրիկ Խաչատրյանի նախկին սիրուհուն

Aravot.am-ը գրում է, որ կայքի հետ զրույցում  Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքի այն դրվագին, որն առնչվում է նրա «սիրուհու»՝ Արեւիկ Միրզոյանի հետ, որը, ըստ պարոն Հարությունյանի, հղիացել էր Սուրիկ Խաչատրյանից:

Հիշեցնենք` Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու համար:

Բանն այն է, որ այդ քրգործում մեծ դեր է ստանձնել հենց Արեւիկ Միրզոյանը: Նա բացատրություն է գրել՝ պնդելով, թե ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է եղել, այլ՝ Սամվել Հարությունյանի: Այդ իսկ պատճառով` Aravot.am-ի հետ զրույցում  Սամվել Հարությունյանն այս անգամ  ներկայացրել է Արեւիկ Միրզոյանի հետ կապված միջադեպի մանրամասները եւ հակափաստարկներ: Նա նաեւ նշել է, որ հայտարարություն է ներկայացրել ԼՂՀ գլխավոր դատախազին՝ Արեւիկ Միրզոյանի դեմ քրգործ հարուցելու համար. «Տխրահռչակ Լիսկան անգամ 2013-ի սահմռկեցուցիչ ոճրագործության համար ոչ միայն չի կանգնել քրեական պատասխանատվության առաջ, այլեւ իր նախկին որոշ զոհերին օգտագործելու եւ նրանց միջոցով փրկվելու «խասիաթից» ելնելով՝ քաղաքացիական հայց է ներկայացրել Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանից պահանջել է ինձ որակելու իբրեւ զրպարտիչ եւ իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ: Այս անգամ, իբրեւ փրկօղակ, նա բռնել է իր նախկին սիրուհի Արեւիկ Միրզոյանի փեշից:

Հիշեցնում եմ, որ Լիսկան 1992-ի դեկտեմբերի 26-ին կրակել է իրենից հղի սիրուհի Արեւիկ Միրզոյանի վրա եւ սպանել չծնված երեխային»,-ասել է Սամվել Հարությունյանը:

Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее