«Չնայած Հայաստանը դեռեւս պաշտոնապես չի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրասիական տնտեսական միության դատարանում՝Հայաստանի կողմից նշանակվելիք դատավորների թեկնածուների շուրջ խմորումներն արդեն ամբողջ թափով ընթանում են: Տեղեկացնենք, որ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության համաձայն՝ անդամ երկրներն այդ մարմնում նշանակում են երկուական դատավորներ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանում այս օրերին քննարկվում է ԵՏՄ դատավորների թեկնածուների հարցը, եւ առավել հավանական թեկնածուներից մեկը համարվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր էրնա Հայրիյանը: Ի դեպ, ԵՏՄ դատարանում Հայաստանի կողմից դատավորների նշանակմանը դեռեւս մոտ երկու ամիս ժամանակ կա, եւ բացառված չէ, որ վերջում բոլորովին այլ երկու թեկնածուներ նշանակվեն: Բայց որ մեր դատավորների եւ հատկապես Վճռաբեկ դատարանի շրջանում այդ պաշտոնի համար պայքար է ծավալվել, դա փաստ է»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում