▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դատավոր Վահե Միսակյանն է, որ կալանավորեց առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ արցախցի անչափահասին»

Լրագրող Գոհար Սավզյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով. «Ծանոթացեք... Դատավոր Վահե Միսակյան։

Սեպտեմբերյան ցույցերից 1.5 ամիս անց երեկ կալանավորեց ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) Արցախցի ԱՆՉԱՓԱՀԱՍ Սամվել Միրզոյանին։
Սամվելի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Աբգար Պողոսյանը»։

Թարմացված․ Փաստաբան Աբգար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտանիքում երկու հաշմանդամ, առողջական խնդիրներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ (բոլորը՝ հիմնավորված փաստաթղթերով) Արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանը կալանավորվեց»։

Թարմացված․ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գիշերը դատարանի որոշմամբ կալանավորված արցախցի անչափահաս Սամվել Միրզոյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան տեսակցեցինք գործընկերուհուս՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Դժվար էր խոսել հայրենի Արցախը, իր ծննդավայր Մարտակերտի Վաղուհաս գյուղը կորցրած ու փախստական դարձած 16-ամյա երիտասարդի հետ, որը սեպտեմբերի 19-ին իր տարեկիցների հետ ելել էր փողոց, քանի որ Արցախում ադրբեջանական ագրեսիան սպառնում էր վերածվել ցեղասպանության։ Բայց ոգին տեղն էր, ցավում էր, որ բազմանդամ ընտանիքը հիմա առօրյա դժվարություններին զուգահեռ, իրենով պետք է անհանգստանա։ Դժվար էր մեզ էլ նրան սփոփել, երբ Մայր Հայրենիքը նրան ընդունում է կալանավորմամբ։ Հայկական պատմուճանով թշնամական իշխանության կամակատար իրավապահներն իբր հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ: Սամվելը, սակայն, այդ մասին չի տեղեկացվել, իրավապահներն անակնկալ առեւանգել էին փողոցից, եկեղեցու մոտից։ Փաստաբան Աբգար Պողոսյանը դատարանում բազում փաստարկներ է ներկայացրել, հիշեցրել, զոհված փոխգնդապետի զավակ լինելու, ընտանիքում երկու հաշմանդամ ունենալու հանգամանքները, բայց դատավոր Գնել Գասպարյանի վրա դա չի ազդել։ Երևի աչքի տակ ունեցել է իր գործընկեր դատավորների դառը փորձը, որ դատախազությանը ոչ հաճո որոշում կայացնելուց հետո նրանց ԲԴԽ-ն արագ հեռավոր շրջաններ է տեղափոխում։
Սամվելն ուժեղ էր, հասկանում էր, որ այս օրերին արցախցիների զանգվածային կալանքները իրենց լռեցնելու համար է։
Սամվելին հրաժեշտ էինք տվել, բայց վերադարձի ճանապարհին իմ ու Քրիստինեի մտքում նրա բառերն էին, թե ամենաշատն ափսոսում է, որ կորցրել է ողջ կյանքը Արցախի Պաշտպանության բանակում ծառայած, բոլորիս անվտանգությունն ապահոված, իր ծառայությամբ Ջերմուկն ու Վարդենիսը թշնամուց տասնյակ կիլոմետրեր հեռու պահած հանգուցյալ փոխգնդապետ հոր շիրիմը։
Ցավոք, թշնամի այս իշխանություններն ու նրանց կամակատարները այդ ամենը չեն հասկանա»։

Թարմացված․ Լրագրող Գոհար Սավզյանը նաև մեկ աայլ  լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրելով հետևյալը․ «Ծանոթացեք․ Գնել Գասպարյան։ Երեկ սեպտեմբերի ցույցերով կալանավորել է 21 տարեկան արցախցի Մխիթար Օհանջանյանին, ում աշխատանքից վերադառնալիս տառացիորեն առևանգել էին, ու ընտանիքն առհասարակ տեղեկություն չուներ` որտեղ է իրենց տղան։ Գտանք... Արմավիր ՔԿՀ-ում։ Մխիթարի նկատմամբ, պարզվում է, հետախուզում է հայտարարված եղել, ու սա այն դեպքում, երբ վերջինս 1.5 ամիս տնից գործի է գնացել, աշխատավայրից` տուն։ Փողոցից առևանգվել էր հենց աշխատանքային համազգեստով։ Երեկ էս երեխուն կալանավորեց լուսանկարի` վստահ եմ, շատերիդ համար անկախ դատավորի համարում ունեցող այս մարդը»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее