▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանի նախագահի հետևից շներ էին ընկել. «Հրապարակ»

«Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ դժբախտ դեպք է պատահել, նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը հաստատեց, որ Վարդազարյանն իրենց մոտ է, և մեր զրույցի պահին նրան վիրահատում էին, վնասվել են դատավորի 3 ողերը:

 

Դեպքը, մեր տեղեկություններով, պատահել է Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում՝ դատավորը հեծանիվով շտապելիս է եղել մարզասրահ՝ պարապմունքի: Ամայի տարածքով ընթանալու ժամանակ նրա ետևից շներ են ընկել, և նա կտրուկ արգելակել է ու շրջվել»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее