Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր առաջնագծում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձել է Գորիսում տեղի ունեցած միջադեպին: Նախարարը նշել է, որ չի կարողացել ավելի վաղ այցելել գնդապետ Արտակ Բուդաղյանին, քանի որ արտերկրում է գտնվել, շեշտելով, որ իրեն պարբերաբար տեղեկացրել են Բուդաղյանի առողջական վիճակի մասին:
«Բուդաղյանի հետ դեպքի վերաբերյալ խոսել եմ շատ կարճ։ Իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ինքը միանշանակ դատապարտում է միջանձնային բռնությունները, և, որ ամեն բան պետք է անել նման դեպքերից խուսափելու համար:
«Մենք ունենք սպառնալիքներ դրսից և պետք է ձգտենք ներսում լինել միասնական»,-նշել է Օհանյանը: Նախարարի համոզմամբ՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը հասել է մինիմումի: