Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու շահերը դատարանում պաշտպանելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը։ Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները միտված են այնպես «դասավորել», որ Ս. Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, հունիսի 1 -ին իրենց առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ իբր ստիպված է եղել կրակել։
«Դա է պատճառը, որ որպես պրոֆեսիոնալ պաշտպանի՝ հենց Ռուբեն Սահակյանի վրա են դրված այդ պարտականությունները։ Սակայն Ռ. Սահակյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Երբ որ կլինի, կիմանաք, այս պահին չկա, սա ինձ վերաբերվող հարց է։ No Comment: Ես չեմ ցանկանում խոսել, իրավունք չունե՞մ չխոսել»»,– եզրափակումէ թերթը։
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։