▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դար 21-ի հետ այլևս չեմ համագործակցի. Աննա Գևորգյան

BlogNews.am-ը գրում է, որ հաղորդավարուհի Աննա Գևորգյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, քանի որ դասավորել է անձնական կյանքը. ամուսնացել է, բալիկ ունեցել ու արդեն սպասում է երկրորդ երեխայի ծննդին։ Աննայի առաջնեկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում, քանի որ ամուսնու՝ Վլադի հետ տեղափոխվել էին ԱՄՆ։ Վերջերս զույգը վերադարձել է Հայաստան։  

«Երբ մեկնեցինք ԱՄՆ, չգիտեինք, թե ինչքան ժամանակ կմնանք այնտեղ. ուզում էինք տեսնել՝ ինչպես կհարմարվենք, սակայն երեխայի ծննդից հետո մեզ համար դժվար էր մենակ։ Այնտեղ ոչ ոք չունեինք՝ ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, ո՛չ ծնողներ, ամուսիս էլ զբաղված էր, ու ես դժվարանում էի։ Որոշեցինք վերադառնալ Հայաստան՝ հետո նորից մեկնելու մտադրությամբ»,- պատմել է հաղորդավարուհին։

Նրա խոսքով՝ դեռևս չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվեն անելիքները, սակայն նախնական ծրագրերով՝ ամուսինն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, իսկ ինքն ու երեխաներն առայժմ կլինեն Հայաստանում։

Զույգի երկրորդ երեխայի ծնունդը նախատեսվում է հունիսի սկզբին։ Աննան նշել է, որ արդեն ճշտել են փոքրիկի սեռը. նրանք կրկին աղջիկ են ունենալու։

«Միշտ մտածել ենք, որ մի տղա, մի աղջիկ կունեանք։ Հիմա ամուսինս ևս մեկ երեխա է ուզում, որպեսզի տղա էլ ունենա»,- ասել է նա ու խոստովանել, որ ինքը շատ ուրախ է, որ կրկին աղջիկ է ունենալու։

Զույգը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է անվանակոչելու երկրորդ բալիկին։ Նախապատրաստական աշխատանքներով էլ դեռ չեն զբաղվել, քանի որ ազատ ժամանակ չի ունենում։

«Ամբողջ ժամանակը տրամադրում եմ առաջին աղջկաս՝ Լեա Էվային»,- ասել է նա ու հավելել, որ բավականին բարդ է հղիության ընթացքում 1 տարեկան երեխայի խնամելը։ «Նա դեռ չի քայլում, իսկ ինձ չի կարելի գրկել երեխային։ Բավականին դժվար է. ինչքան էլ տատիկներն օգնեն, միևնույն է, հոգսի մեծ մասը մոր վրա է»,- ասել է նա։

Անդրադառնալով աշխատանքի վերադառնալուն՝ Աննան նշել է, որ վաղ տարիքից է սկսել աշխատել ու մեկ տարի չաշխատելը շատ ծանր է իր համար։ «Բալիկիս ծնվելուց հետո առաջին 2 ամիսների ընթացքում կսկսեմ աշխատել։ Երբ առաջնեկս ծնվեց ու պատրաստ էի կրկին աշխատել, իմացա երկրորդ հղիությանս մասին և շարունակեցի դադարի մեջ մնա, բայց շատ եմ կարոտել աշխատանքային պրոցեսը»,- ասել է նա։ 29-ամյա հաղորդավարուհու կարծիքով՝ ինքն այլևս հետաքրքիր չի լինի «21TV»-ի լսարանի համար և աշխատանքի կվերադառնա այլ հեռուստաընկերությամբ։  

«Դար 21-ի հետ այլևս չեմ համագործակցի, որովհետև տարիքս արդեն մեծ է։ Կարգավիճակիս փոփոխությունը ևս ազդել է աշխարհայացքիս վրա»,- ասել է Աննան։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее