Այսօր դամասկոսահայութունը վերջին հրաժեշտը տվեց իր երկու փոքրիկ նահատակներին: Վեցամյա Հովհաննես Աթոխանեանի եւ Վանեսսա Միխօ Պետրոսի յուղարկաւորութիունը տեղի ունեցավ, Դամասկոսի Ս. Սարգիս եկեղեցում:Այս մասին տեղեկացնում է yerakouyn.com -ը:
Հիշեցնենք, որ Նոյեմբեր 11-ին, Դամասկոսի քրիստոնեական թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցուն կից Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանի աշակերտների, տուն գնալու պահին, ճեմարանի առջև հրթիռը է պայթել: Կա 4 զոհ տասնյակից ավելի վիրավորներ , որնց մեծ մասն աշակերտներ են: Զոհերից երկուսը հայ փոքրիկներն են եղել առաջին դասարանի սան վեցամյա Հովհաննեսը և երրորդ դասարանի սան Վանեսսան: