▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին

Անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀՀԿ գրասենյակի դիմաց «Դեմ ենք Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն» բողոքի ակցիայի մասնակիցներ Սուրեն Սաղաթելյանին և Հայկակ Արշամյանին:

1in.am-ը գրում է, որ ակտիվիստների ընկերներից Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Հայկակ Արշամյանը մեքենան ավտոտնակում կայանելիս է եղել, երբ հետևից նրա վրա հարձակվել են մոտ 6-7 անհայտ անձինք, իսկ Սուրեն Սաղաթելյանին ծեծի են ենթարկել մեքենայի մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկակ Արշամյանը ստացել է քթի կոտրվածք, իսկ Սուրեն Սաղաթելյանին հարվածել են գլխից: Երկուսն էլ լուրջ վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Առաջին հիվանդանոց:

Վերջիններս միջազգային հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցներ են:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее