▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն կնոջ ու երեխայի առաջ. «ՉԻ»

«Հուլիսի17-ին ժամր 22:30-ի սահմաններում, շտապօգնության մեքենայով տնից Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ու դրանից մոտ կես ժամ առաջ, Երևանյան խճուղու վրա, ծեծի է ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից, հայտնում է Lorinews.am-ը:

Lorinews.am-ին ահազանցած քաղաքացին հայտնել է, որ ինքը ականատես է եղել, թե ինչպես են դատական ակտերի հարկադիր կատարողները (ԴԱՀԿ աշխատակիցները) ծեծի ենթարկում քաղաքացիներին՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը:

 

«Մեզ ահազանգած քաղաքացու փոխանցմամբ, միջադեպի պատճառը եղել է հետևյալը. քաղաքացու «Օպել» մեքենան պաժառնու խաչմերուկին թեթև խփեց ԴԱՀԿ-ի աշխատակցի «Աուդի» մակնիշի մեքենային, դրանք էլ իջան, չգիտեմ ինչ եղավ, սկսեցին փողոցի մեջտեղում ծեծել այդ տղային կնոջ ու երեխու առաջ, հետո ԴԱՀԿ աշխատակիցների թիվն ավելացավ: Այնպես ծեծեցին, որ քաղաքացին նստեց ավտոն, ասաց գնում եմ հիվանդանոց: ԴԱՀԿ-ի աշխատակիցները համազգեստով էին, ճանապարհն էլ խցանվել էր, ոչ մի ոստիկան չկար, հայտնում է մեր աղբյուրը: Կեսգիշերին Վանաձորի բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ իսկապես շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ-ին ծնված Ռ.Վ.-ն գլխի և մարմնի շրջանում ստացած քերծվածքներով ու կապտուկներով: Ապա հայտնի դարձավ, որ ծեծի ենթարկված քաղաքացին դեպքի մասին հադորդում է ներկայացրել ոստիկանության Վանաձորի Բազումի բաժին, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում:

 

Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին, որ գլխի շրջանում ստացած վնասվածքներով հիվանդանոց քաղաքացի է տեղափոխվել: Այն հարցին, թե քաղաքացին իր հայտարարության մեջ նշե՞լ է, որ իրեն ծեծի են ենթարկել ԴԱՀԿ աշխատակիցները, թե՞ ոչ, ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց. «Նման ահազանգ ստացել ենք, հադորդում կա ոստիկանությունում, այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-Lorinews.am-ին հղում անելով գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее