«Մեր տեղեկություններով, որքան էլ իշխանությունները խաղարկում են սահմանադրական բարեփոխումների 2 նախագիծ, իրական նպատակն այն է, որ լայն կոնսոլիդացիայի մեջ ներառեն բոլոր՝ այդ թվում և խորհրդարանական ընդդիմադիր շերտին՝ 2 նախագիծն էլ հանելով քննարկման։
Հասկանալի է, որ խորհրդարանական ընդդիմությունը կողմ կլինի նախագահական մոդելին, սակայն կանցնի խորհրդարանականը, արդյունքում Սերժ Սարգսյանն արտաքին աշխարհին «ցույց կտա-կապացուցի», որ ամեն բան խիստ ժողովրդավարության պայմաններում է ընթանում. քննարկում էիք ուզում՝ խնդրեմ: Բաց, ժողովրդավարական քննարկում է ընթանում, ով ուզում է՝ դեմ է արտահայտվում, ով կողմ է՝ առավել ևս ազատ է: Ապա կանցնի հաջորդ քայլին՝ սահմանադրական հանրաքվեին, ինչի առնչությամբ իշխանությունները կարծես շտապում են: Մեր տեղեկություններով, այն տեղի կունենա նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում