Hetq.am-ը գրել է. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը որևէ արտառոց կամ կրիմինալ տարր չի տեսնում ՌԴ քայլի մեջ՝ զենք վաճառել Ադրբեջանին:
«Հետքի» հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք բարեկամ Ռուսաստանը ճիշտ է վարվում, երբ այս անգամ էլ տանկ է վաճառում Ադրբեջանին, Ի. Վոլինկինը պատասխանեց. «Դա կոմերցիոն հարց է, քաղաքականություն այստեղ չկա: Եվ պետք չէ այդ հարցերի վրա ուշադրություն սևեռել: Այնպես որ… Ես այստեղ կրիմինալ չեմ տեսնում, վտանգավոր որևէ բան չի կատարվում, դա պարզապես կոմերցիոն գործարք էր, Հայաստանի հետ էլ մեզ կապում են ռազմատեխնիկական հարաբերությունները, զենքի վաճառք կրկին այս դեպքում էլ կա, այնպես որ որևէ արտառոց բան չկա»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում