▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա Հայաստանում է բում դառնում. Ալեքսանդրա Սամուելենկոն` Նարեկ Բավեյանի հետ բաց տեսարանի մասին

Tert.am-ը գրում է.Համացանցում այսօր լայն տարածում գտավ «Փախուստ» հեռուստասերիալի մի սերիա, որտեղ Նարեկ Բավեյանն ու Ալեքսանդրա Սամուելենկոն նկարահանվել են բաց տեսարաններում: Կայքն  այս մասին զրուցել է Սաշայի հետ, ով այժմ նկարահանվում է «Չենջ» սիթքոմում և մասնակցում է «Ցանկալի փեսացու» նախագծին՝ Սոս Ջանիբեկյանի սիրտը գրավելու համար:

«Ես հայ չեմ, սակայն դա չի նշանակում, որ ես անընդհատ այդպիսի տեսարաններում եմ նկարահանվում,- ասաց Սաշան՝ միաժամանակ հավելելով, որ  ինքը նորմալ է վերաբերում նման տեսարաններում նկարահանվելուն: «Դա դեր է, որը մենք խաղում ենք, սակայն ոչինչ չի նշանակում: Բոլոր դերասաններն էլ խաղում են այդպիսի տեսարաններում, դա Հայաստանում է բում դառնում: Նման տեսարաններն ինձ ընդհանրապես չեն խանգարել, որովհետև մոտ մարդիկ շատ լավ ճանաչում են ինձ: Ես հիմա ինտերվյու չեմ տալիս, իմ մասին ոչ ոք ոչինչ չգիտի,  դրա համար էլ ինչ-որ բան են ման գալիս, էնպիսի բան են գտնում, որը եղել է ընդամենը նկարահանում: Հասցրել եմ տեսնել, որ այդքան խոսում են, գրում են, դա ընդամենը դեր է, եթե թույլ են տվել, որ դա հեռարձակվի հեռուստատեսությամբ, ուրեմն նորմալ է: Նոր բան չեն բացահայտել, ինձ չեն բռնացրել այդպիսի իրավիճակում: Դա ֆիլմ է: Խաղացել ենք, գնացել ենք մեր տներով, ամեն մեկս ունեինք մեր անձնական կյանքը»,- ասաց նա ու նշեց, որ սերիալից հետո նշանվել է, քաղաքացական ամուսնությամբ ապրել ընտրյալի հետ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

կարդացեք նաև` Ալեքսանդրա Սամուելենկոյի և Նարեկ Բավեյանի մասնակցությամբ անկեղծ տեսանյութը. 18+

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее