Տեղեկացրել ենք, որ կառավարության նիստը հաստատել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է, թե ինչ է նշանակում ծրագիրն իրականացնելիս կիրառել կոշտ վարչական ռեսուրսներ:
«Օրենքը, որը մենք փոխանցել ենք Արդարադատության նախարարություն, շատ կոշտ մեխանիզմներ է պարունակում: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 300 հազար դրամի»,- ասել է Լոքյանն ու հավելել, որ օրինակ, ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով. ինչպես վճարում են մեքենայի խախտման դեպքում, այնպես էլ կվճարեն միջավայրը աղտոտելու համար:
Կարդացեք նաև՝ Հայաստանում երթուղայինների միասնական ցանց է գործելու
Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է. Կարեն Կարապետյան
Պարոն Հարությունյան, մենք ո՞ւր ենք հասել այս գործով. վարչապետը` ՊԵԿ նախագահին