▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծռերը» փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովրդավարական բևեռը կամ, այլ կերպ ասած՝ «ծռերը», մեր տեղեկություններով, փողոց վերադառնալու, ավելի ճիշտ՝ փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում: Խորհրդարանական ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակը լքելուց հետո «ծռերը» կարծում են, որ հանրության ռադիկալ զանգվածներին միայն ռադիկալ մարտավարությամբ է հնարավոր փողոց հանել, իսկ վերջին ամիսների պայքարը ցույց է տվել, որ մի ստվար զանգված արմատական գործողություններ է պահանջում:

«Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի նկատմամբ խաղերով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը չի արդարացնում Արևմուտքի բոլոր հույսերը, և որոշ արևմտյան շրջանակներ փորձելու են փողոցով ներազդել նրա վրա՝ արագացնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее