«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ հուլիսի 14-ին, Տիգրանյան 5 հասցեի բակում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում սպանվեց քրեական հեղինակություն համարվող 35–ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով հայտնի էր Չուգուն մականվամբ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ սպանությունը տեղի է ունեցել հենց Արթուրի կնոջ ու աղջկա աչքի առաջ։ Սակայն կա ևս մի ականատես։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ սպանված Արթուրի կնոջ եղբայրը եղել է հենց մեքենայի մեջ և, ամենայն հավանականությամբ, տեսել է՝ ովքեր են եղել իր փեսային կրակողները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուր Հովհաննիսյանը օրեր առաջ կոնֆլիկտ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ։ Ի դեպ, վերջինս Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ ՆԱզարյանի փեսան է։ Փորձեցինք տեղեկութոյւնը պարզել Աբրահամ Մանուկյանից, սակայն վերջինս վստահեցրեց, որ իր որդին այս ամենի հետ կապ չունի. «Հարյուր տոկոս հերյուրանք է, բան եմ ասում, չկա նման բան»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։