▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցմունք վերցրած ոստիկանների գլուխգործոցները, հայտարարություններն ու դատաքնչական մարգարիտները կողք կողքի

Պարզվում է՝ սա մի ամբողջ գիրք է՝ "Դատաքննչական մարգարիտներ" անվանմամբ:  Տարբեր տարիներին ցուցմունքներ տված,  հայտարարություններ, գանգատներ ու դիմումներ գրած մարդկանց, ցուցմունք վերցրած ոստիկանների գլուխգործոցները հավաքել ու տպագրել է ոստիկանության գնդապետ Պուշկին Սերոբյանը:

Վատորակ շինարարության պատճառով մշակույթի տան պատեր ճաքել են, որի պատճառով աշխղեկ Եսայանը ձերբակալվել է, նրա մեջ սրսկվել է հինգ տոննա ցեմենտ, նրա մեջ խրվել է երեք տոննա արմատուրա, այսինքն՝ պետությանը հասցվել է այդքան նյութական վնաս։

Աշխատանքային պարտականությունները անորակ կատարելու համար կրտսեր լաբորանտ Էլյա Հովհաննիսյանին ազատել աշխատանքից և նրան օգտագործել իջեցումով։

Ես աշխատանքս չեմ լքել և չարամիտ չեմ խուսափել աշխատանքից։ Սուրճն անհամ եփելու համար տնօրենը բոլորի ներկայությամբ բարկացավ ինձ վրա և ասաց, որ այլևս աչքին չերևամ։ Ես էլ չեմ երևացել, և որպեսզի նա մոռանա զայրույթը, և մեկուկես ամիս նրա աչքին չեմ երևացել։

Ես բռնաբարողին չեմ ճանաչում, միայն կարող եմ ասել, որ նա ուներ շատ մեծ չուգունե գլուխ և կլոր աչքերով էր իմ ներքնաշորը հանելու պահին։

Ես դիտավորյալ չեմ վարակել ամուսնուս սիֆիլիսով։ Ինքն է մեղավոր, հազար ասի. «էս երկու օրն ինձ մի մոտեցիր»։ Բայց հաստ գլուխը չմտավ, ու իմ խոսքը չհարգելու պատճառով վարակվեց ու ոտքով ինձ ապտակեց։ Խնդրում եմ նրան պատասխանատվության ենթարկել ինձ ոտքով ապտակելու համար։

Քննությամբ պարզվել է, որ Արշակյանին մինչև վերջ չեն բռնաբարել և նրա կուսությունն այնքան էլ չի խախտվել, ինչպես ինքն է այդպես ներկայացնում՝ պատասխանատվությունը ճոխացնելու տպավորությամբ։

Լողափին մառոժնի ուտելիս Աշոտը ինչ-որ բան դրեց կուպալնիկի մեջ, ես էլ մտածեցի՝ մի բան թռցրել է, անմիջապես ձեռքս խրեցի նրա կուպալնիկի մեջ, բայց այնտեղ դատարկ էր, ոչ մի բան չկար։ Բայց նա ղժժաց։

Դատագինեկոլոգիական փորձաքննությանը հանձնարարվել է պարզելու, թե Սարգսյանը երբևիցե կենակցել է իր կնոջ հետ։ Եթե կենակցել է, ապա ինչ նպատակով։

Այդ անխիղճը որսորդական հրացանով ուժգին հարվածեց նրա անմեղ գլխին, որի հետևանքով հրացանի կոթը բաժանվեց մի քանի մասերի և այն վերակագնել այլևս հնարավոր չէ։

 Մեղադրյալ Ռ.-ի մեղավորությունը նրան մեղադրվող հանցագործության մեջ հաստատված է նաև իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակով, որը չի հայտնաբերվել։

Վեճի ժամանակ փոխանակ հարվածելու մեղավոր զոքանչին, հարվածել է անմեղ աներոջը, սակայն նա կենդանի է մնացել։

Քննիչը պարզել է, որ հանգուցյալ Հովհաննիսյանը զենքի միջոցով բռնաբարել է լրիվ կույս վիճակում գտնվող աղջկաս, բայց չի հասցրել հղիացնել նրան, որի համար խնդրում եմ ձեր ակտիվ միջամտությունը։

Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում Հովհաննիսյանի կուսաթաղանթի խախտման մեջ, քանի որ չեմ հավատոuմ, որ նրա բազմիցս օգտագործված կուսաթաղանթն այդպես հեշտությամբ վանասվեր, մանավանդ, որ նա սկզբում ինձ ցույց չի տվել իր իբր թե անվնաս կուսաթաղանթը։ Եթե նրա կուսաթաղանթը խախտված է, ապա այն շատ վաղուց է տեղի ունեցել, քանի որ ինքն ինձ նախորոք կասեր, որ կուսաթաղանթ ունի։

Քննությամբ պարզվել է, որ ռեստորանի բանկետնի զալում հանգուցյալը խաղացել է ռուլետկա։ Սկզբում ատրճանակը ուղղել է իր սիրուհու քունքին, սակայն վերջինս խնդրել է հանգուցյալին փողը հեռացնել իր քունքից, քանի որ այդ օրը ստուգարք է հանձնելու, այդ պատճառով էլ հանգուցյալը ատրճանակը մոտեցրել է իր քունքին։

 Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երրորդ խմբի ինվալիդ հաշմանդամ եմ, որի պատճառով ապօրինի գործերը, հմուտ խաբեության քաղցր շահը լույս է տալիս նաև մթության մեջ, իսկ միլիցան անտարբեր է այս փաստերի նկատմամաբ, չնայած միջնակ տղաս սովորում է բարձրագույն ուսումնական բուհում։

Ես քննիչին չէի կարող խոստովանել, որ իմ ոչխարներն են կերել մեր գյուղի զոոտեխնիկի խիյարը, քանի որ մենք շատ մտերիմներ էինք, և ես չէի ուզում մեզ հիմնականում սխալ հասկանային, որ ես անդաստիարակ, հսկողությունից դուրս մնացած ոչխարներ եմ պահում կամ էլ չկասկածեին, որ ես եմ դրդել իմ ոչխարներին այդ ստորությանը։

Հնարավոր է, որ բռնաբարության ժամանակ ես սկզբից էլ եղել եմ անգիտակից վիճակում և լրիվ չեմ զգացել, թե ինչպես է ինձ սիրում, համբուրում, մերկացնում և բռնաբարում, բայց դա իմ իրավունքն է։

Իմ ծննդյան օրվա կապակցությամբ, ճիշտ է, ես գլխով ընդամենը երեք անգամ եմ ապտակել նրա մոր մեջքին, որն անամոթաբար կոչվում է սկսեսուր։ Իսկ նա իր ոտքերից մեկով ուժգին հարվածել է իմ երկու ոտքերի մեջտեղը, մի այնպիսի տեղին, որ չեմ կարող ասել՝ ամոթով կին լինելու պատճառով։Եթե օրենքով պարտավոր եմ, միայն կարող եմ հանել ներքնաշորս, որ տեսնեք և համոզվեք, թե ինչ վայրենի է նա և ինչպիսի կապտուկ է առաջացրել, որ ամաչում եմ փողոց դուրս գալ։

Քննությամբ պարզվել է, որ Վարդանանը իմպորտնի շշով խփել է իր կնոջ գլխին, որից շիշը կոտրվել է, ողջ հյութը (անանասի) թափվել է գետնին և հնարավոր չի եղել հյութը հավաքել։

Դեղատան աշխատակիցներս զուտ հիվանդագին մարդասիրությունից ելնելով, դեղատնից գողության մասին չդիմեցինք իրավապահ մարմինների օգնությանը, այլ ինքներս որոշեցինք կարգի հրավիրել մեր նկուղում, որտեղ սառնության և խոնավության պատճառով մկներ չեն լինում։

Սպիտակի միլիցիան ու նրա պետը շատ թույլ են ու անհամարձակ։ Նրանք եկան իմ երեխան ինձ տալու՝ համաձայն դատավճռի, սակայն երեխայիս հոր (չունենամ նման հոր) դրեսիրովկայի համաձայն որդիս սկսեց ինձ ձեռքերով, ատրճանակով ու ավտոմատով խփել։ Եթե միլպետն ու իր ենթակաները չկարողացան կարգի հրավիրել ընդամենը չորս տարեկան երեխայիս, մանավանդ որ նրա ձեռքին խաղալիք ատրճանակ էր, ապա մաֆիոզ հանցագործներին, որոնք զինված են իսկական զենքով և տարիքով եմ, ինչպե՞ս կարող են կարգի հրավիրել։

Առաքվել են միայն արդյունաբերական ապրանքներ, քանի որ Բանավանի բնակիչերի մեծ մասը սնվում է սեփական մսով։

Քննիչի մոտ ես կյանքում չեմ հարցաքննվել, քանի որ ես կույս եմ, դրա համար էլ ցուցմունքներիս մեկ հակասություններ են վրիպել։

Սպանությունից հետո Պետրոսյանն իրեն սպանելու մասին հայտարարությամբ չի ներկայացել դատախազին կամ ոստիկանությանը, քանի որ դանակահարվելուց հետո նա անմիջապես մահացել է։

Տուժող Լենա Սարգսյանի այն պնդումը, որ Հովհաննիսյանն իրեն մերկացրել է և փորի վրա պարել, հնարավոր չեղավ ապացուցել, քանի որ երբ օպերատիվ խումբը ժամանել է, պարահանդեսն արդեն ավարտված է եղել։

Գործարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովը քննելով Հակոբյանի անբարոյական արարքը, որ նա բռնաբարել է իր ղեկավարած լաբորատորիայի լաբորանտին, որոշեցին միջնորդել ժողդատարանին՝ Հովհաննիսյանին չմեկուսացնել մարդկությունից, քանի որ նա բարոյական է դրսևորել իրեն կոլեկտիվում, երբեք բազմակնության չի տրվել, իսկ լաբարանտը վաղուց ամուսնալուծված եղել և ամուսին չի ունեցել։

Ինձ ապօրինի են ազատել աշխատանքից։ Ճիշտ է ես դիմում էի գրել ինձ աշխատանքից ազատելու մասին, բայց նկատի եմ ունեցել ավելի բարձր պաշտոնի բարձրացնելու մասին, քանի որ իր ձախողված անբաններին բերեց ինձ կուրատոր ղեկավար, որոնք կուրատորությունը հասկանում են առանց գործ անելու փող հավաքելը՝ առանց իմանալու, թե յուրաքանչյուր հսկիչից մեզ ինչքան է հասել ու այդ հասածից իրեն ինչքան է հասնում։

Քանի որ իմ համակուրսեցի Սարգիսը ստիպում էր ինձ ինտիմ սեռական կապը շարունակել իմ ամուսնությունից հետո, ես դիտավորյալ, որ ինքը հասկանա իր բարոյական սխալը, համաձայնվեցի մի քանի անգամ ևս հանդիպել մեր տանը։ Բայց ինքը չհասկացավ, որ ես ամուսնուս նվիրված եմ, և եթե ամուսինս հանկարծ նրան տեսներ մեր տանը, կարող է սխալ հասկանար ինձ։

Միքայել Եսայանը սովորում է հատուկ մասնագիտական դպրոցում, բնութագրվում է խիստ դրական, ակտիվ մասնակցում է դպրոցի հասարակական աշխատանքներին, լավ սովորող է, տառապում «դեբիլ» ախտորոշմամբ և զգուշացվել է, որ այլևս չվառի աշակերտական սեղանները։

Նրա խնամքի տակ էին՝ կինը, ինչպես նաև՝ աները, զոքանչը։ Այլ անբարոյական արարքներում նա երբեք աչքի չի ընկել։

Բռնաբարիչ Սուքիասյանը փորձում է պատասխանատվությունց խուսափել և քննիչին տված ցուցմունքում չի նշել, որ ես ակտիվորեն դեմ եմ եղել, որ բռնաբարությունից հետո նա իմ ձեռքը բռնի, նա խաբեությամբ փորձեց ձեռքս բռնել, ասելով, որ ես գեղեցիկ մատներ ունեմ, բայց ես խփեցի նրա կեղտոտ ձեռքին ու չթողեցի, որ նա բռնի աջ ձեռքս։

«Կակաչ» մանկապարտեզի վարիչը տնտեսվարի հետ միասին երեխաների բերանից կտրեց մուտք եղած 40 շիֆերը և կերան համատեղ։

Վանաձորի 3-րդ հարկի մեկ սենյականոց կոմունալ հարմարություններով բնակարանս փոխանակում եմ Երևանի Զեյթուն թաղամասի հետ։

Ես դուռը բացեցի և կնոջս ծեծցի դուշմանի նման, առանց պատճառն ասելու, իսկ նա ձայն չհանեց, քանի որ, երբ ես ռեյսի եմ գնացել, նա մի փոքր ման է եկել իմ գարաժի վարիչի հետ։ Դրանից հետո մենք համերաշխ սկսեցինք ապրել մեր տանը։ Իսկ եղբորս կինը նախանձում էր, քանի որ ես համերաշխ ու ճոխ էի ապրում ինձ նվիրված կնոջ հետ։

Պաթոլոգիկ խանդասիրության պատճառով նա քանդեց մեր երջանիկ ընտանիքը, խելացնոր մտքերով էր լցրել դատարկաբան գլուխը, իր ընկեր կոչվող Աբոյին մեր ամուսնական ընդհանուր անկողնում իմ կողքին պատահաբար պառկած տեսնելով, չարաչար սխալվելով կարծել էր, թե նա երևի իմ հետ ստոր նպատակներով է մերկացել և իր արշինով չափելով մտածել էր, թե մենք իբր իրար հետ... (անհարմար եմ զգում «կենակցել» բառը գրել՝ այդ բանից մանկուց զզվելու պատճառով)։ Բայց դա լկտի սուտ է, քանի որ Աբո կոչվածը նոր էր պառկել և այն էլ մայկան հագին, և մի վայրկյանում չէր հասցնի նման ստոր քայլ կատարել, մանավանդ որ խելագար ամուսինս նրա հետևից մի րոպե հետո ներս խուժեց։

Ի ծնե հանցագործ Ստեփանյանը լկտիորեն ստում է, թե բռնաբարելուց հետո իբր ինձ սնիկերս է հյուրասիրել, նրա բոլոր ընկերներն էլ գիտեն, որ նա երբեք ձեռքը գրպանը չի տանում։

Ինձ անպայման բռնաբարելու ստոր և ճղճիմ նպատակներ հետապնդող երիտասարդը շատ գեղեցիկ արտաքինով, բարեհամբույր դեմքով, սլացիկ հասակով, առնական արտաքինով, ինտելիգենտային ակնոցներով և թիկնեղ բեղերով մի շատ սքանչելի տղամարդ էր։ Այլ մանրամասներ չեմ հիշում, քանի որ ես շատ էի շփոթվել բռնաբարվելու վտանգի վախից։

Ամուսինս իր բամբասկոտ մոր ներկայությամբ ցանկացավ բռունցքով գլխիս խփել և լեզուն պտտվեց, ինձ անվանեց սիֆիլիստիկ ու մոր լեզուն բացեց ի վրա նման չնչին առիթով։ Ճիշտ է, պատահաբար ես ամուսնուս մի փոքր վարակել էի հայտնի սիֆիլիսով, որի մեղքը ոչ թե իմն է, այլ մեր հարևան Աղասու, քանի որ նա էր մի փոքր մոտեցել ինձ և այն էլ՝ ճանապարհին մեքենայի մեջ, ես երբեք ամուսնուս չեմ դավաճանել և այլանդակ Աղասու հետ կապված չեմ եղել։ Աղասին մեր հարևանի տղան է, կնոջից բաժանված է։ Նա շատ խնդրեց, որ հեռվից մի քիչ մոտենա, ես նրան չկարողացա մերժել, քանի որ մեր մեքենան կանգնեցնում են իրենց գարաժում, իսկ ինքն էլ երկար ժամանակ կին չէր տեսել ու մեր մեքենան կանգնեցնելու համար փող չէր վերցնում։

Երևանում վախճանվեց ՍՊԻԴ դավադիր հիվանդությունն ունեցող 35-ամա մի թմրամոլ, որը վերադարձել էր Դոնի Ռոստովից՝ լրիվ մահացած վիճակում։

Նախկին ամուսինս երկու տար է ապօրինի ամուսնացել է իրենից այլանդակ մի ապօրինի կնոջ հետ և գիշերները նրա հետ է քնում։ Չնայած նա գրանցված է իմ տանը որպես կենդան տղամարդ, «Փարոս» ծրագրի օգնությունը ես չեմ ստանում, նրա ապօրինի կինը համ ամուսնուցս է օգտվում, համ էլ Փարոսից։

Ես որպես հայոց լեզվի վաստակաշատ մանկավարժ, խոհանոցում բադրջան էի ժարիտ անում ձմեռվա զակատի համար, իսկ ամուսինս, սովորության համաձան, փնտրում էր կռվի առիթ, որ հարամ աներ մեր ընտանեկան անդորրը։

Դատարանում որպես տուժող ճանաչեցին տղայիս անբարոյական կնոջը, որը ողջ կյանքում դավաճանել է սեփական ամուսնուն, շորերը չի հարդուկել և տարին մեկ անգամ է տուն թողել՝ աշնան վերջին, ձմեռվա մթերքներ բերելու նպատակով։ Իսկ ինձ տուժեղ ճանաչեցին։

Հենց մեքենայի մեջ Ալբերտն ուզում էր ընթացքի ժամանակ կենացել ինձ հետ։ Ես կտրականապես հրաժարվեցի նրա այդ ստոր նպատակներից, քանի որ ես ամբողջովին կուսյ էի և բացի այդ դեպի Պարզ լիճ տանող ճանապարհը շատ գեղեցիկ էր, և ես չէի ուզում կտրվել ադ գեղեցկությունից։

Ես անվիճելի փաստեր ունեմ անբարոյական կնոջս ամուսնական դավաճանության մեջ կասկածելու համար։ Հղի վիճակում գտնվելու պատճառով նա զոքանչ կոչվող մոր տնից դուրս չէր գալիս, և ես նրան այդ նույն զոքանչի տանը բռնացրել եմ նրան լրիվ ուրիշ, մեզ անծանոթ տղամարդու հետ պառկած կուշետկայի վրա։ Նրա պատճառաբանությունը, թե այդ տղամարդը գինեկոլոգ է, հավատ չի կարող ներշնչել, քանի որ եթե գինեկոլոգ լիներ, պետք է ավելին մի սպիտակ խալաթ էլ վրան գցեր և ոչ թե լրիվ մերկանար։ Այդ պատճառով էլ ծննդաբերության ժամանակ ծնված զույգ երեխաներից միայն մեկի նկատմամբ եմ ճանաչում իմ հայրությունը, իսկ մյուս աղջիկն ինձանից չէ:

Անի Ստեփանյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее