▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցանակներ պաշտոնյաների դղյակների վրա՝ «ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ»

 

 

 

 

 

 

 

 

 

 

lragir.am-ը գրում է. ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը լրագրողների հետ զրույցում նախօրեին հայտարարել էր, թե պատրաստ է բանակի կարիքների համար վաճառել տունը: «Բայց առնող կա՞», հարցել է պատգամավորը: Եվ այդ հարցն իսկապես տեղին է ու արդարացի: Մի քանի օր առաջ էլ իր դղյակը հարկ եղած դեպքում բանակի կարիքների համար վաճառելու պատրաստակամություն վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր հայտնել, թեեւ ավելացրել, որ այժմ բանակը չունի փողի կարիք: Թեեւ Հովիկ Աբրահամյանը չի ասել, թե ուրեմն ինչու՞ է Հայաստանը ՌԴ-ից վարկով զենք գնում:

Հայաստանի իշխանության մեծահարուստ ներկայացուցիչների տները վաճառելն իսկապես խնդիր է: Գնորդ չկա, եւ եթե անգամ այդ տները վաճառվեն այսպես ասած ինքնարժեքով, միեւնույն է, Հայաստանում հազիվ թե գտնվի դրանց գնորդ:

Նրանք, ովքեր ունեն այդքան փող, որ գնեն այդ տները կամ դղյակները, ունեն իրենցը, հետեւաբար կարիք չունեն գնել իրենց պաշտոնակցի կամ կուսակցի դղյակը:

Եվ այդ երկաթյա հաշվարկն է իհարկե պատճառը, որ մեծահարուստ դարձած պաշտոնյաները հայտարարում են, թե հարկ եղած դեպքում պատրաստ են վաճառել իրենց անշարժ գույքը: Գիտեն, որ գնորդ միեւնույն է չի գտնվելու: Այդ տեսանկյունից զարմանալի չի լինի նույնիսկ, եթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար-պատգամավորների տների ու դղյակների վրա առաջիկայում կախվի «ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ» ցուցանակը, որպես նրանց հայրենասիրության եւ անձնազոհության մեծ դրսեւորում:

Խնդիրն ըստ երեւույթին ձեւակերպված է իրականությանը ոչ համարժեք: Բոլորովին պետք չէ, որ դղյակները վաճառվեն, իսկ փողը վերադարձվի:

Հայաստանի զինված ուժերում կան բնակարանի կարիք ունեցող բազմաթիվ զինծառայողներ: Խնդիրը պարզ է: Պետք չէ, որպեսզի հակասահմանադրական, իշխանության յուրացման ճանապարհով գործարար բարձունքների հասած պաշտոնյաներն ու նրանց հարազատները տները հանեն վաճառքի: Գնորդ իսկապես չի գտնվելու:

Պարզապես պետք է, որ նրանք իրենց դղյակները տրամադրեն պետական կարիքներին, ինչպես օրինակ իրենց բիզնեսների համար «պետական կարիքի» զոհ են դարձրել հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիների:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее