«Վերջին օրերին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնող հիմնարկների աշխատակազմերին հանրահավաքներին չմասնակցելու խիստ հրահանգներ են իջեցվել:
Ավելին, որոշ ճարպիկներ դպրոցաների, մանկապարտեզների ղեկավարներին հրահանգել են «այլախոհների» ցուցակներ կազմել ոչ միայն աշխատակազմի մակարդակով, այլև նրանց ազգականների, ընտանիքի անդամների ու անգամ երեխաների ծնողների:
Իբր փորձում են շոշափել իրենց համայնքներում հեղափոխական տրամադրություններն ու հեղափոխականների մոտավոր քանակը: Չի բացառվում, որ սա թաղապետարանների ինքնագործունեությունն է»,-գրում է թերթը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում