Ադրբեջանցիները սոցցանցերում ակտիվորեն քննարկում ու քննադատում են «Աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիները» վերտառությամբ հոդվածը, որ հրատարակել է baku.ws ադրբեջանական կայքը:
Ադրբեջանցիները, ովքեր միշտ նախանձով են լցված Մոսկվայում հաջող գործունեություն ծավալող մեր հայրենակիցների` Արթուր Ջանիբեկյանի ու Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ, զայրացել են, որ «աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիներ»-ի ցանկում ներառվել են Թայի Մամեդովն ու Թիմուր Ռոդրիգեսը, ովքեր ոչ միայ Comedy Club-ի մասնակից են, այլև ակտիվ գործունեություն են ծավալում մի քանի այլ հեռուստանախագծերում, որոնք ևս հեռարձակվում են ТНТ հետուստաընկերությամբ/ հիշեցնենք, որ ТНТ-ում, ինչպես նաև «Газпром-Медиа» հոլդինգի մյուս ժամանցային հեռուստաընկերություններում ղեկավար ու որոշիչ դիրքեր ունեն Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը/:
Ադրբեջանցի որոշ օգտատերերի դժգոհությունն էլ առաջացրել է այն փաստը, որ աշխարհին հայտնի ադրբեջանցիների թվում նշվել է Ռուսական Առաջին ալիքի «Время» ծրագրի կիրակնօրյա թողարկման հաղորդավար Իրադա Զեյնալովան, ով ապրիլի 24-ին, իր հաղորդման ըթնացքում, արտասանել է «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
Իսկ ցուցակի զավեշտն էլ այն է, որ «աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիներ»-ի շարքում ներկայացվել են իրանցիներ, ովքեր, իբր, ծագումով ադրբեջանցի են` այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու առաջին կին զբոսաշրջիկ տիեզերագնաց Անուշե Անսարին:
Հատկանշական է, որ «աշխարհի 11 հայտնի ադրբեջանցիներ»-ի «առաջատարների» թվում են Իլհամ Ալիևի խնամին ու փեսան` Արազ և Էմին Ագալարովները, ովքեր, ի դեպ, Բաքվի հրեաներ են: