Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
Մարտի 4-ին ծնվել է Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
Ակումբը շնորհավորել է Մխիթարյանին ու նրա կնոջը եւ փոքրիկին Ռոմայի ընտանիքի նոր անդամ անվանել։