«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ռադիոյի շենքում գլամուր նորամուծություններ են։ 4-րդ հարկից մինչեւ առաջին հարկ ձգվող ապակեպատ հատվածն արդեն զարդարում են նորաոճ ցանցատիպ վարագույրները, որոնք, պարզվում է, բրենդային են, ձեռք են բերվել Իսպանիայից հատուկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պատվերով։ Սրանով նորամուծությունները չեն ավարտվում։
Պարզվում է՝ լայն թափով իրականացված վերանորոգումն ավարտվել է բացառապես ռադիոյի 2-րդ հարկում, որտեղ բազմում է Ռուբեն Ջաղինյանն իր աշխատակիցներով։ Իսկ 3-րդ հարկը, որն ակնհայտորեն տարբերվում է երկրորդ հարկից, եւ այստեղ նստում է Արմեն Ամիրյանը, շարունակում է մնալ նույն ռետրո, համեստ ոճում։ Այս ամենն առավել անտրամաբանական է Ջաղինյանի՝ Հանրայինի կուտակած պարտքերի ու վարկերի ֆոնին, ինչի մասին բազմիցս գրել ենք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում