▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռ պապին Նարեկ Մակարյանին 3 ձյունանուշ է «բերել»

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ, արդեն նաև դերասան Նարեկ Մակարյանը, ով ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքից առավել» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Միքայելին, ցանկություն ունի, գոնե, տոների ընթացքում մի փոքր հանգստանալ: Սակայն, միշտ չէ, որ հնարավորությունները համընկնում ենք ցանկություններին: «Անհամբեր տոներին եմ սպասում: Կցանկանայի մի փոքր հանգստանալ, բայց, կարծում եմ, չի ստացվի: Նոր տարին պետք է Մոսկվայում անցկացնեի, սակայն, հանգամանքների բերումով, կլինեմ Երևանում: Ցավոք, ոչ տանը, այլ աշխատավայրում. մինչև լույս իմ լսարանի համար պետք է բարձր տրամադրություն ապահովեմ»,-զրույցում նշել է երգիչը:

Այսօր նրա զբաղվածությունը ոչ միայն սերիալում է, այլև աշխատում է մասնագիտական ուղղությամբ. «Հանդիսատեսի համար շատ գեղեցիկ երգ եմ պատրաստել, որը կոչվում է «Քեզ հետ, առանց քեզ»: Նաև տեսահոլովակ եմ նկարահանելու, որի աշխատանքները կսկսենք տոներից հետո»:

2014 թվականը գործնական բեղուն տարի էր, սակայն 2015-ից սպասելիքներն առավել շատ են: Շատ են նաև արդեն իսկ պլանավորած գործերը. «2014 թվականն ինձ համար լեցուն էր աշխատանքով և նոր ու հետաքրքիր նախագծերով, հետաքրքիր ծանոթություններով և փոփոխություններով: Այնպես որ տարին համարում եմ ստացված: Սակայն եկող տարի առավել շատ աշխատանք ունեմ անելու. մի քանի տեսահոլովակ, նոր համագործակցություններ, կինոկարիերա, որը սկսեցի 2014-ի վերջում և կշարունակեմ 2015 թվականին»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее