▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցմահ ազատազրկված մի շարք դատապարտվածների պատժի կրման տիպը փոխվել է.«Հրապարակ»

«Ցմահ ազատազրկված մի շարք դատապարտվածների պատժի կրման տիպը փոխվել է. նրանց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են այլ կալանավայր, և քանի որ դա երազանքի պես մի բան Է ցմահների համար, այժմ նրանց շրջանում քննարկվում է «ինչո՞ւ նա, ոչ թե ես» հարցը։ ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ ցմահ ազատազրկված 8 դատապարտյալի պատժի կրման տիպն այս տարի փակից փոխվել է կիսափակի, իսկ նախորդ տարի պատժի կրման տիպի փոփոխություն Էր եղել ևս 4 դատապարտյալի դեպքում։ Թե ովքեր են այդ ընտրյալները, հայտնի չէ։

 

Միայն հայտնի է, որ առաջիններից մեկն «Արթիկ» ՔԿՀ են տեղափոխել Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, 20 տարուց ավելի նստած Արսեն Արծրունուն։ Չնայած մյուս ցմահ ազատազրկվածների 20 տարին լրանալը նման փոփոխության պատճառ չի դառնում։ Նշենք, որ Քրեակատարողական օրենսգրքի համաձայն՝ փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև չորս մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։ Հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ՝ դատապարտյալը կարող է խցում պահվել միայնակ։ Մինչդեռ կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված մեկուսացված խցում, նա կարող է առնվազն երեք ժամ տևողությամբ, ցերեկային որոշակի ժամերի տեղաշարժվել ուղղիչ հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее