Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված «Արարատ» ֆուտբոլային ակումբի փառահեղ հաղթանակների 40-ամյակին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Իր յուրահատուկ պարգեւներով առանձնացել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը։
Վերջինս նախարարության ոսկե մեդալներով է պարգեւատրել թիմի մարզիչներին, իսկ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներին շնորհել է «Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում»։ Թե ինչ է նշանակում այս անվանակարգը, գիտի թերեւս միայն Հայաստանի սպորտի միջազգային նախարարը»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: