«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «ՀԺ»-ի հրապարակման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է:
Այս տեղեկությունը՝ երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Ձկնկուլի կինը՝ Քրիստինեն: Հարցին, թե ամուսինը հարցաքննվելիս պնդե՞լ է Armtimes.com-ի հարցազրույցում նշած փաստերը, թե՞ դրանից հետո արված տարբեր հերքումներն է պնդել, Քրիստինեն արձագանքեց. «Ներկա դրությամբ չեմ կարող ասել»:
Մեր թղթակցի մյուս հարցին, թե Արմեն իսրայելյանը ՀՀ-ո՞ւմ է, կինը դրական է պատասխանել:
Հիշեցնենք. Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «ՀԺ» թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առեւանգել իրեն, խլել բիզնեսները:
Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրգործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ՝ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ թե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել , այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում