«Ժողովուրդ»-ը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Կաթնաղբյուր գյուղի տարածքում գործող «Ձկանոց» ռեստորանում կանանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Կողմերն էլ եղել են մատուցողուհիները, որոնք սկզբում միմյանց հետ վիճել են, իսկ ավելի ուշ ծեծի բռնվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կանայք բռունցքներով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի՝ մեկմեկու պատճառելով մարմնական վնասվածքներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում