Ամանորյա գիշերն ինչպե՞ս կարելի է առավել հետաքրքիրդարձնել:
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն փորձում է այս կամ այն կերպհիշարժան
դարձնել իր լսարանի ամանորյա գիշերը: Հանրային հեռուստաընկերությունը այս
Ամանորին ներկայացնելու է նոր կատակերգականֆիլմ, որը կոչվում է
«Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ևորի մասինառավել մանրամասն
ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ֆիլմի ռեժիսորԵլենա Արշակյանի հետ:
-Ո՞րն է ֆիլմի գաղափարը և ինչպե՞ս այն ծնվեց:
-Հավաքվել ու որոշում էինք Նոր տարվան ընդառաջ ինչ-որ բան կազմակերպել, և Հանրային հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ որոշվեց նկարահանել գեղարվեստական ֆիլմ՝ կատակերգական ժանրի, այնպիսին, որ հեռուստադիտողը կարողանա հեշտությամբ ընկալել այն, և որ չծանրաբեռնենք ամանորյա գիշերը:
-Իսկ ինչի՞ մասին է ֆիլմը:
Սյուժետային գիծը չբացելով` նշեմ, որ ֆիլմը ընկերության, սիրո ու հրաշքներին հավատալու մասին է:
-Ինչո՞վ է տարբերվելու Ձեր ֆիլմը ամանորյա մյուս ֆիլմերից:
-Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ, մյուս հեռուստաալիքները ֆիլմեր պատրաստել են թե ոչ, բայց գիտեմ, որ հետաքրքրիր շոուներ լինելու են նաև մյուս ալիքներուվ: Որպես ռեժիսոր կարող եմ ասել, թե ինչով է տարբերվում այս աշխատանքս իմ մյուս աշխատանքներից. այստեղ հեռուստադիտողի համար անչափ անսպասելի կլինի տեսնել բոլոր սիրված դերասաններին այնպիսի յուրահատուկ կերպաներով, որոնցով նրանցով նրանք երբևէ չեն ներկայացել, այսինքն` անսպասելիությունն է գրավելու հեռուստադիտողին: Փորձել ենք կերպարների վրա մանրակրկիտ աշխատել, սկսած հագուստներից մինչև խոսելաոճ: Արդյունքում այնպիսի կերպարներ ենք ստացել, որոնք հեռուստադիտողին հանկարծակիի կբերեն:
- Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները և ինչքա՞ն են տևել:
-Եղել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ բուն նկարահանումները տևել են մոտ մեկ ամիս: Նկարահանումների հիմնական մասը տեղի է ունեցել Ծաղկձորում, ինչպես նաև` Երևանում:
-Իսկ հերոսները միայն դերասաննե՞ր են, թե այլ ասպարեզներ
ներկայացնող հայտնի անձինք ևս կան և ի՞նչ սկզբունքներով եք ընտրել դերասանական կազմը:
- Անկեղծ ասած, որպես ռեժիսոր՝ փորձել եմ աշխատել այն դերասանների հետ, որոնց հետ ավելի հեշտությամբ կարող եմ աշխատել: Հիմնական դերասանական կազմը մասնագիտությամբ հենց դերասաններ են, չնայած` ընդգրկված են նաև այլ հայտնի անձնավորություններ, օրինակ, գլխավոր հերոսուհիներից մեկը` երգչուհի Նարինե Դովլաթյանն է, ում համար, իհարկե, դժվար էր հանդես գալ փորձառու դերասանների կողքին, բայց վերջիններս իրենց խաղով օգնեցին Նարինեին ու նրա մոտ, ըստ իս, ամեն ինչ ստացվեց:
-Իսկ ովքե՞ր են ֆիլմի մյուս գլխավոր հերոսները և, ընդհանրապես,ովքե՞ր են նկարահանվել:
-Քանի որ ֆիլմի սյուժետային գիծը պտտվում է ընկերուհիների միջև, գլխավոր ու ոչ գլխավոր դերակատարների չեմ կարողանում առանձնացնել, բոլոր ընկերուհիներն էլ գլխավոր դերերում են հանդես գալիս:
Ֆիլմում նկարահանվել են Վարշամ Գևորգյանը, Արմինե Պողոսյանը, Արևիկ Սանթրոսյանը, Անի Երանյանը, Աննա Հարությունյանը և այլ հայտնի դերասաններ:
-Ուրիշ ովքե՞ր են աշխատել ֆիմլի ստեղծման վրա:
-Ֆիլմի պրոդյուսերը և բեմադրող-օպերատորն է Արթուր Ապրեսովը, սցենարի հեղինակները 4-ն են` Հասմիկ Մանգասարյան, Դիանա Մարդանյան, Նորայր Օհանյան և Արսեն Սարգսյան: Նկարիչը Ներսես Սեդրակյանն է, զգեստների նկարչուհին` Մարիաննա Պետրոսյանը: Ֆիլմի համար հատուկ երգ է գրվել. և´ բառերի, և´ երաժշտության հեղինակը Նիկ Եգիրյանն է: Երգը կատարում է Նարինե Դովլաթյանը: Այլ անձինք ևս աշխատել են ֆիլմի ստեղծման վրա:
-Նկարահանումներ ժամանակ արտառոց դեպքեր եղել են:
-Այո, այն էլ ինչքան: Նախ` քանի որ նկարահանումները գիշերներն էին տեղի ունենում, մենք խանգարում էինք Ծաղկաձորի հյուրանոցի հյուրերին, քանի որ մենք էլ էին այնտեղ հանգրվանել:
Դեպքերից մեկը, որը հիշեցի հետևյալն է. դերասանուհի Արմինե Պողոսյանը պետք է լողավազանում նկարահանվեր, բայց նա չէր զգուշացրել օպերատորին, որ ինքը լողալ չգիտի ու հենց նկարահանման պահին, պարզվում է, նա խեղդվում է, բայց մենք գլխի չէինք ընկնում, որ նա իրականում է խեղդվում, քանի որ սցենարով ինքը հենց խեղդվողի դեր պետք է կատարեր: Այդ սթրեսից հետո նա մեկ օր ուշքի չէր կարողանում գալ և հաջորդ օրը, մի կերպ, շարունակեցինք նկարահանումները:
-Ըստ Ձեզ, ֆիլմն ի՞նչ արձագանք կունենա հայ քննադատ
հեռուստադիտողի շրջանում:
-Միանշանակ քննադատություններ կլինեն, որոնց ես շատ սովորական եմ վերաբերվում, իսկ առողջ քննադատությունից վերցնում եմ այն, ինչը ինձ հարկավոր է: Նախ, անսպասելի կերպարները հեռուստադիտողի մոտ խառնաշփոթ կառաջացնեն: Բնականաբար կլինեն ինչպես լավ, այնպես էլ վատ արձագանքներ: Բայս սա փորձ է դերասաններին ներկայացնել աչքի համար անսովոր կերպարներում:
Ինձ թվում է՝ ֆիլմը հետաքրքիր է ստացվել. և հեռուստադիտողը այն կսիրի, որովհետև դերասաններն, արդեն իսկ, սիրված են իրենց կողմից:
Հարցազրույցը՝ Անի Բեքիրյանի