▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել: Ազգային ժողովը 1 մլն 136 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը պետք է այդ գումարով նորոգի ԱԺ վարչական շենքի եւ ավտոտնտեսության ջրհորդանները: «Սահակյանշին» ՍՊԸ-ն այն ընկերությունն է, որը Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից հատվածում շինարարություն էր սկսել, ահռելի փոս փորել, ինչի հետեւանքով խճուղու երթեւեկելի մի հատվածը փլուզվել էր։

Հետագայում, երբ վերանորոգվեց այդ հատվածը, վերանորոգվեց ճանապարհի հաշվին, եւ մի ողջ երթեւեկելի գոտի պակասեց ճանապարհի այդ հատվածում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее