«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու, կազինո լինելու է մի քիչ ավելի հեռու՝ «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին:
«ՉԻ». Արման Գալուստիչը երեւի գլխի չի ընկել, որ հասարակությունը վրդովվել էր ոչ թե այն պատճառով, որ Մարզահամերգային համալիրում կազինո է լինելու, այլ որովհետեւ այդ կազինոն լինելու է Ծիծեռնակաբերդի տարածքում: Իսկ մատնանշած «կառուցապատվող տարածքն», ի դեպ, նույնպես Ծիծեռնակաբերդի տարածքում է:
Բայց մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ իշխանություններին միայն փողն է հետաքրքրում, եւ նրանք չեն հարգում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավելին՝ այնքան հայեցի են, որ կարելի է վստահ լինել՝ կառուցվելիք կազինոյի պտուտախաղի (ռուլետկա) 19 եւ 15 թվերը միայն սեւ կլինեն: Իսկ դիլերները, հասկանալի է, կլինեն բացառապես ազգային տարազներով: Վերջին հաշվով՝ կազինոն ընտանեկան հանգստի համար է նախատեսված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում