▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում...Ինչ ավարտ կարող է ունենալ գազօջախների առկայությունն ավտոբուսներում

Համացանցում  հայտնվել են լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ  Երևանում և Դիլիջանում ներքաղաքային տրանսպորտներում կարելի է հանդիպել  գազօջախներ:  Առաջին հայացքից հումորի առարկա դարձած լուսանկարները, ծիծաղելի են թերևս միայն  այն դեպքում, եթե այդ ամենին մոտենաս միայն հումորային տեսանկյունից:

Սակայն առանց երկար վերլուծության էլ միանգամից հիշում ես «ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում» հայտնի  արտահայտությունը, որովհետև առանց տեխնիկական խոր իմացության էլ պարզ է, որ  միացված գազօջախի կիրառումը` գազով աշխատող տրանսպորտային միջոցի պարագայում կարող է բառիս բուն իմաստով պայթյունավտանգ իրավիճակներ  առաջացնել, իսկ հնարավոր հետևանքների և ամենակարևորը` զոհերի մասին նույնիսկ չենք հիշեցնում:  

Իհարկե, չենք կարող հերքել ուղևորների մեղավորությունը, բայց  եթե ամռանը նրանցից ոմանց մտքով անցնում է արևածաղիկ կեղևազրկել, այդ նույն տրամաբանությամբ էլ ձմռանը գազօջախ կմիացնեն, տվյալ պարագայում փրկության կարող են  գալ միայն համապատասխան  պատկան մարմինները (եթե, իհարկե, կարող են): Բնականաբար, առաջին հայացքից թվում էր, որ տրանսպորտի խնդրով զբաղվող  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիանների  նախարարությունից  առավել պատկան մարմին դժվար թե գտնենք, սակայն դա միայն առաջին հայացքից…

Զանգս չուշացավ, սակայն լսելով ահազանգի մասին, ասացին, որ իրենք զբաղվում են միայն  միջմայրաքաղաքային տրանսպորտներով, մնացած հարցերով հորդորեցին դիմել այլ մարմինների…. 

Վերջաբանի փոխարեն միայն հավելենք, որ  հույս ունենք, որ այս խնդիրը չի սահմանափակվի միայն ֆեյսբուքյան զվարճալի գրառումների և մեկնաբանությունների առարկա դառնալով, թեպետ գոնե ուրախացնում է այն, որ  թեման դեռ  ուրախացնում է…

Հեղինակ` Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее