▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի՞ շտապում ստվերից դուրս գալ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ապրանքների մատակարարում իրականացնող խոշոր ընկերություններից շատերը իրենց գործընկեր խանութներին արդեն տեղեկացրել են, որ հուլիսի մեկից մատակարարվող ապրանքների հետ պարտադիր տրամադրելու են հաշիվ-ապրանքագրեր:

 Սա Հովիկ Աբրահամյանի՝ մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ  հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունն է այն մասին, որ հուլիսի 1-ից «գիծ է քաշվում, եւ խոշոր բիզնեսը դուրս է գալիս ստվերից։

Խանութներում, սակայն, նշում են, որ հուլիսի մեկից հաշիվ-ապրանքագրեր տրամադրելու մտադրության մասին դեռ չեն հայտնել մի քանի ընկերություններ, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետ կապված ընկերությունները:
Խանութներում մեր թղթակցին տեղեկացրել են նաեւ, որ մատակարարները նշել են, թե հաշիվ-ապրանքագրերի տրամադրումը պարտադիր է լինելու առնվազն սկզբնական շրջանում, «մինչեւ տեսնենք ինչ է լինելու»:

Նշենք, որ խոշորների կողմից մատակարարումների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում սպասվում է ապրանքների գների զգալի աճ»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее