▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի. նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, թավշյա հեղափո­խությունից հետո աղմկահարույց գոր­ծերի բացահայտման սկիզբն ազդարար­վեց ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորմամբ: Գրիգորյա­նի առողջական խնդիրների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությու­նում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք նա ունի՞ առողջական խնդիրներ և, առհասարակ, նրա կալանքը համա­տեղելի՞ է առողջական խնդիրների հետ, ինչի մասին պնդում էին փաստաբաննե­րը:   


«ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս ստացվել է փորձաքննության եզրակա­ցությունը: Չի բացառվում, որ քննիչ­ների ուսումնասիրություններից հետո Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվի, քանի որ նրա առողջա­կան վիճակը գնալով վատթարանում է»,-գրում է թերթը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее