Թերթն անդրադարձել է գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը՝ գրելով.
«Չի բացառվում, որ հայազգի գործարարի ձերբակալության հետևում առկա են քաղաքական դրդապատճառներ: Չմոռանանք, որ Լևոն Հայրապետյանը համարվում է միջազգային մակարդակի լոբբիստ՝ թե' Ցեղասպանության, թե' Ղարաբաղի անկախության ճանաչման հարցերում: Բացի այդ, վերջին շրջանում նա հանդես էր գալիս Հայաստանի իշխանությունների հասցեին խիստ քննադատությամբ: Հիշեցնենք, որ իր վերջին աղմկահարույց հարցազրույցում նա ասել էր. «Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա՝ ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»:
Ի դեպ, մինչ ռուսական ԶԼՄ-ները նշում են, թե գործարարին ձերբակալել են Մոնակոյից վերադառնալիս, Լևոն Հայրապետյանի ազգականը՝ Վանք գյուղի բնակիչ Վահան Գուրգենյանը, «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ գործարարը հուլիսի 9-ից գտնվել է Վանք գյուղում, հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապա եկել է Երևան, որտեղից էլ հուլիսի 14-ին մեկնել է Մոսկվա»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում