▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզնից ակնկալում եմ «գմփոց» ռեֆորմ. Կարեն Կարապետյան

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության սահմանման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայում ավարտական փուլում են գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում հողօգտագործողներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները: Փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով՝ հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներում՝ դրանից բարձր, ինչի պատճառով այդ տարածքներում մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվայինից ավելիի մասով չի վճարվում՝ տարեցտարի աճողական կարգով ձևավորելով անհուսալի դեբիտորական պարտավորություններ: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորում է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար, իսկ ջրամատակարար կազմակերպությունների մոտ առաջացնում է ֆինանսական ճեղքվածք»:

Ելնելով վերոգրյալից՝ 2017 թվականի ոռոգման շրջանն առավել արդյունավետ կազմակերպելու, բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել «2017 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ նպատակ ունենալով այն ընդունել մինչև ս.թ. մայիսի 31-ը։ 
Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ վարչապետը նշել է. «Ամեն ինչը կարգավորում եք այնպես, որպեսզի գերնորմատիվային կորուստներ չառաջանան, այդ ամեն ինչը չտեղափոխվի ՋՕԸ-եր: Ունիֆիկացիա եք անում, որպեսզի այնպես չլինի, որ մի համայնքում 1000 դրամ են վճարում ջրօգտագործման մուտքի համար, իսկ մյուս համայնքում՝ 5000 դրամ: Այս տարվա մեջ բոլոր ռեֆորմներն անում եք՝ ֆինանսական կարգապահության, կորուստների, հաշվառման, հաշվիչների հետ կապված: Ձեզնից ակնկալում ենք ՋՕԸ-երի համակարգում կտրուկ ռեֆորմ»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее