▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ հետ եմ, տղե՛րք, ես ձեզանից մե՛կն եմ. Արթուր Ալեքսանյան

Ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Instagram-ի իր էջում գրել է.

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։
Ես ձեզանից մե՛կն եմ։
Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ….»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее