Newmag.am-ը գրում է, որ «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի, երգիչ Արմեն Դավթյանը մոտ օրերս իր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայտնի «Օտար ամայի ճամփեքի վրա» երգը նորովի գործիքավորել է Մելիք Մավիսակալյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը:
«Հին երգ է, բայց շատ սիրված, որին մենք նոր մոտեցում ենք ցույց տվել: Երգել եմ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ: Ւնձ դուր է գալիս այն մտահաղացումը, որն իրագործել է մեր թիմը և կարծում եմ, որ հանդիսատեսը կհավանի այս նոր մենկաբանությունը իմ կատարմամբ »,- նշել է երգիչը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում