▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցեղասպանության ժամանակ էին կանանց մերկացնում ու պարացնում. Հովոն` Փակ շուկայի մոտ պարի մասին

Համացանցում տարածված կադրերը, որտեղ Փակ շուկայի մոտ ռաբիսի տակ պարում են օլիգարխ, ԱԺ պատգամավոր  Սամվել Ալեքսանյանի «աջակից» կանայք`կարմիր գլխարկներով, վրդովել է շատերին:

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.

-Սրանից հետո..... մտավորական կլինի, մտավոռական կլինի, քաղաքի տղա կլինի, «գլամուռ» կյանքի սիրահար կլինի, ինտելեկտուալ գիգանտ կլինի, բարձրաշխարհիկ էսթեթ կլինի, քաղաքական մտքի գլուխ կլինի, ով ուզում է լինի....եթե էս երևույթի դեմ չպայքարի, ես թքած կունենամ իր դեմագոգիկ կարծիքների վրա ու իր գոյության վրա։

Հովհաննես Ազոյանը, գրելով, որ չի կարողացել շրջանցել տարածված տեսանյութի մասին կարծիք հայտնելուց, նաև ավելացրել է` ցեղասպանության ժամանակ էին կանանց մերկացնում ու պարացնում և որ`  այդ «պարը» , այդ երևույթը մեր հայելին է։

 

Տեսանյութը` tert.am-ի:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее