▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձերբակալվել են Վարդան Ղուկասյանի փեսան և Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը

Թարմացում․ «24Նյուզ»-ի տեղեկություններով, Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը ձերբակալված չէ, նա չունի ձերբակալվածի կարգավիճակ, այլ մասնակցել է հարցաքննությանը։

Այսօրվա իրավապահների գործողությունների շրջանակում ձերբակալվել են Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանը և Ղուկասյանի օգնականը։

Ավելի վաղ «Ազատություն»-ը փոխանցել էր, որ ձերբակալվել է նաև Ավետիս Առաքելյանը:

***

Զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են:

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածներն են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը։

Վերջիններս բերման են ենթարկվել հենց աշխատավայրից և ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի պարտականություններն ի պաշտոնե կատարում էր առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը։

Նշենք, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, նա Հայաստանի Կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն էր զբաղեցնում։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее